«ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովան անկողնային լուսանկար է հրապարակել

15:38   27 նոյեմբերի, 2014

Վաղուց է, ոչ մի նորություն չէր եղել «ՎԻԱ Գրա» խմբի նախկին անդամ Աննա Սեդոկովայից։ Երգչուհին նոր լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Աննա Սեդոկովան իր երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսին է նա առավոտյան եւ ինչ գեղեցիկ կազմվածք ունի։ Երգչուհին այսպես է մեկնաբանել լուսանկարը։

«Յուրաքանչյուրը կարող է  վիրավորել քեզ։ Պարզապես պետք է գտնել մեկին, ով արժանի է քո տանջանքներին»։

Ի դեպ, երկրպագուներից մեկը հարցրել է, թե ինչու է հայտնի աստղը շպարով. մի՞թե նա դիմահարդարված է քնում։ Բայց երգչուհին չի պատասխանել այս մեկնաբանությանը։



© NEWS.am STYLE