«Գահերի խաղ» սերիալի հինգերորդ եթերաշրջանի նոր անոնսն ու առանձին կայքը

16:06   27 նոյեմբերի, 2014

«Գահերի խաղ» սերիալի սիրահարները հաստատ մեծ ուրախությամբ կընթերցեն այս լուրը։ Նախագծի ստեղծողները համացանցում հրապարակել են «Գահերի խաղ» սերիալի հինգերորդ եթերաշրջանի 10-վայրկյանոնաոց անոնսը։ Հոլովակում ընդամենը մի քանի կադր է երեւում եւ լսվում է հրաշագործ Մելիսանդրայի ձայնը.

«Ես տեսնում եմ քո ներսում եղած խավարը»։

Սակայն անակնկալներն այսքանով չեն սահմանափակվում. «Գահերի խաղ» սերիալի հինգերորդ եթերաշրջանն ունի իր առանձին կայքը, որը մուտք գործելու համար անպայման պետք է գրանցվել։ Ի դեպ, կայքում կարելի է նաեւ բաժանորդագրվել ՍՄՍ հաղորդագրությունների միջոցո, որը հասանելի է բոլոր պետությունների համար։

 

Աղբյուրը՝ Spletnik, Официальный сайт пятого сезона сериала «Игра престолов»



© NEWS.am STYLE