«Битва экстрасенсов» ծրագրի մասնակիցը վրաերթի է ենթարկել անցորդին

17:46   27 նոյեմբերի, 2014

«Битва экстрасенсов» ծրագրի 28-ամյա մասնակից Դարյա Զադոխինան իր թանկարժեք Jaguar մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդին, ով փողոցը հատել է հետիոտնի համար նախատեսված տեղով։

Մահացու ելքով այս վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին Մոսկվայի հարավ-արեւելյան հատվածում։ Ինչպես հայտնել է «Экстренный вызов»-ը՝ զոհված անցորդի ինքնությունը դեռ հայտնի չէ, իսկ վարորդին սպառնում է հինգ տարվա ազատազրկում։

Նշենք, որ Դարյա Զադորխինան ծնվել է 1986թ-ին Իսպանիայում։ 21 տարեկանում աղջիկն ինքն է վթարի ենթարկվել, ինչի արդյունքում Դարյան կոմայի մեջ է ընկել եւ բժիշկները հազիվ են կարողացել փրկել նրա կյանքը։

Այս միջադեպի արդյունքում Դարյան հաշմանդամ է դարձել։ Այժմ Դաշան իսկական առեղծված է դարձել «Битва экстрасенсов» ծրագրի պայծառատեսների համար, ովքեր փորձում են պարզել ու սահմանել այս վթարի ժամանակագրությունը։



© NEWS.am STYLE