Խենթ փառատոն Յորքշիրում սթիմփանքի սիրահարների համար

22:19   28 նոյեմբերի, 2014

Սթիմփանքը (կամ պարոպանքը) գիտական ֆանտաստիկայի ուղղություններից մեկն է, որին բնորոշ է Անգլիայում թագուհի Վիկտորիայի դարաշրջանի (19-րդ դարի երկրորդ կես) եւ կապիտալիզմի վաղ շրջանի ընդհանուր ոճավորումը, ինչպես նաեւ ներառում է ֆենտեզի ժանրի որոշակի տարրեր։ Փառատոնի ժամանակ ցուցադրվում են 19-րդ դարի արդյունաբերական ակնոցներ, կորսետներ, լանեզր ու մեծ գլխարկներ եւ հնացած ռազմական զենքեր:


Արեւմտյան Յորքշիր կոմսությունում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է սթիմփանքի սիրահարների եռօրյա փառատոնը։

Սթիմփանքի սիրահար բրիտանացիները վիկտորիանական դարաշրջանին բնորոշ ֆանտաստիկ եւ առեղծվածային կոստյումներով հանդիպում են միմյանց ու ցուցադրում իրենց իրերը։

 

 

 

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE