Ֆրանսիացի մոդել Լետիցիա Կաստան մերկ լուսանկարվել է Lui ամսագրի համար

12:37   28 նոյեմբերի, 2014

36-ամյա ֆրանսիացի մոդել Լետիցիա Կաստան մերկ՝ միայն կոշիկներով եւ գուլպայով, լուսանկարվել է Lui ամսագրի համար։

Այս գայթակղիչ ֆոտոշարքի հեղինակն է Մարիո Սորենտին։ Ի դեպ, տղամարդկանց համար նախատեսված այս ամսագրի շապիկին հայտնվել են նաեւ Ռիհանան, Քեյթ Մոսը եւ Ալեսանդրա Ամբրոսիոն։

Նշենք, որ Կաստան ծնվել է Ֆրանսիայի Պոնտ-Օդեմ քաղաքում։ 15 տարեկանում նա հրավեր է ստացել «Madison Models» գործակալությունից, իսկ հետո դարձել նաեւ «Elle» ամսագրի ֆոտոմոդել։ 1993թ-ին մասնակցել է «Guess» ապրանքանիշի գովազդային հոլովակում։ 18 տարեկանում Կաստան դարձել է Victoria's Secret-ի առաջատար մոդելներից մեկը։ 1999թ-ին նա անգամ նկարահանվել է «Աստերիքսը եւ Օբելիքսն ընդդեմ Կեսարի» ֆիլմում։

2000թ-ին Ֆրանսիայի քաղաքապետերի խորհրդաժողովի ժամանակ Լետիցիա Կաստան ընտրվել է որպես Ֆրանսիայի ազգային խորհրդանիշի՝ Մարիաննայի նախատիպ։

 

Աղբյուրը՝ La depeche.fr



© NEWS.am STYLE