Անի Երանյանը, Արփինե Իսրայելյանը, Լիա Զախարյանը, Աննա Մանուչարյանը եւ այլք՝ «Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմի պրեմիերային

10:29   28 նոյեմբերի, 2014

«Իմ փոքրիկ փեսացուն» հայկական նոր կատակերգական ֆիլմն արդեն կինոէրկաններին է: Երեկ՝ նոյեմբերի 27-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը ստեղծվել է «Սեպուհյան Հոլդինգ»-ի կողմից: Հոլդինգի հիմադիր Սարգիս Սեպուհյանը հանդիսանում է «Իմ փոքրիկ փեսացու»-ի պրոդյուսերը եւ գլխավոր ռեժիսորը: Ֆիլմի գաղափարը Տիգրան Ավետիսյանինն է, իսկ սցենարիստը՝ Անուշ Պետրոսյանը։

Դերասան Արթուր Պետրոսյանը, ով հանդիսանում է ֆիլմի տնօրենն ու մարմնավորում  գլխավոր կերպարներից մեկին, NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց, որ սա «Սեպուհյան Հոլդինգ»-ի երկրորդ ֆիլմն է, որը ստեղծել են՝ հաշվի առնելով նախորդ ֆիլմի հաջողությունները:

«Տեսնելով, թե մեր առաջին ֆիլմն ինչպես ընդունվեց, պետք է որ երկրորդն ավելի լավ ընդունի, քանի որ այն ավելի լավն է՝ թե' որակական առումով, թե' գունային գամմայով»,-նշեց նա՝ ընդգծելով, որ ֆիլմը երազանքների մասին ընտանեկան կատակերգություն է:

«Իմ փոքրիկ փեսացուն» ֆիլմում խաղացել են՝ Արփինե Իսրայելյանը, Աննա Մանուչարյանը, Դիանա Գրիգորյանը, Արթուր Կարապետյանը, Լիա Զախարյանը, Գայանե Ավետիսյանը, Լիդուշիկը, Լիլիթ Թոխատյանը եւ այլք, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE