Ուիլյամ Շեքսպիրին կասկածում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մեջ

11:32   28 նոյեմբերի, 2014

Անգլիացի մեծանուն գրող Ուիլյամ Շեքսպիրի անվան շուրջ շատ առեղծվածներ կան։

Շեքսպիրի ստեղծագործություններն ուսումնասիրող փորձագետները կասկածում են, որ պոետը նույնասեռական է եղել, հայտնել է The Daily Mail-ը։ Շեքսպիրի առաջին հրատարակությունը նվիրված է եղել ոմն «պարոն W.H»-ին, ում ինքնությունը դեռեւս անհայտ է։ Կասկածում են, որ նա Շեքսպիրի ընկերներից մեկն է եղել, օրինակ՝ Հենրի Ռայոթսլին, Սաութհեմփթոնի դուքսը կամ Ուիլյամ Հերբերթը։

Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Բրայան Վիկերսը հայտարարել է, որ Շեքսպիրի 116-րդ սոնետն ունի «նույնասեռական համատեքստ»։ Այս կարծիքն ունեն նաեւ մի շարք այլ ակադեմիկոսներ՝ նշելով, որ սոնետում հեղինակն իր սերն այնպես է արտահայտել, որ դժվար է հասկանալ, թե նա սեր է խոստովանում կնո՞ջը, թե տղամարդուն։

Մասնագետները կարծում են, որ 20-րդ սոնետի տողերը նույնպես հուշում են այն մասին, որ հայտնի պոետը ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել. «Քո իգական դեմքը, բնության անգին նվերը քեզ, իմ սիրո թագուհի-թագավոր»։

Ի դեպ, 2012թ-ին դերասան Իեն ՄաքՔելանը նույնպես այս տեսակետն է հայտնել՝ ասելով, որ թեկուզ Շեքսպիրը կին ու երեխաներ ուներ, բայց միեւնույն է, նա նախընտրում էր տղամարդկանց։



© NEWS.am STYLE