VARDA-ն պարում է Քրիստինե Պեպելյանի եւ Հայկոյի զուգերգի ներքո

13:33   28 նոյեմբերի, 2014

Հայտնի պարուհի VARDA-ն իր Instagram-ում մի նոր հոլովակ է հրապարակել, որտեղ նա պարում է Քրիստինե Պեպելյանի եւ Հայկոյի «Ուշացած խոսքեր» զուգերգի ներքո։

«Երբ ես պարում եմ, ոչ մի տարակուսանք, ոչ մի ավելորդ միտք չկա. միայն երաժշտություն եւ անսահման սեր»,-գրել է VARDA-ն։

«Հ.Գ. Ո՞վ գիտի, թե ինչպես է այս երգը կոչվում։ Այն շատ է դուր գալիս ինձ, բայց ես հեղինակին չգիտեմ»,- իր երկրպագուներին հարցրել է պարուհին։ Հայ օգտատերերը շատ արագ պատասխանել են նրա այս հարցին՝ նշելով երգի ու կատարողների անունները։



© NEWS.am STYLE