Նաոմի Քեմփբելն ընդդեմ Էբոլայի

14:09   28 նոյեմբերի, 2014

Բրիտանացի հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը Լոնդոնում բարեգործական խանութ է բացել, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել Էբոլայի դեմ պայքարի խնդրի վրա։ Շատ աստղեր արդեն հասցրել են բազմաթիվ ակցիան են կազմակերպել Էբոլայից տուժածներին օգնելու համար։ Երեկ նրանց շարքին է միացել նաեւ Նաոմի Քեմփբելը։

FashionforRelief նորաբաց այս խանութում ներկայացվելու եւ վաճառվելու են զգեստներ, կոշիկ, հագուստի այլ պարագաներ, որոնք նվիրաբերել են Քեմփբելն ու նրա ընկերները։

Ի դեպ, Alexander McQueen, Dolce & Gabbana, Givenchy, Jenny Packham եւ մի շարք այլ նորաձեւության տներ հագուստներ են նվիրաբերել այս խանութին։

Վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցելու է DEC Ebola Crisis Appeal բարեգործական ֆոնդին։ Խանութի բացմանը ներկա են եղել Նաոմի Քեմփբելն ու շատ այլ աստղեր։

 

 

Բրիտանացի դերասան Իդրիս Էլբա եւ Նաոմի Քեմփբել


Երգչուհի Ռեբեկա Ֆերգյուսոն 


Դերասանուհի Լորեն Փոուլ 


 Topshop նորաձեւության տան ժառանգորդ Քլոե Գրին 

 

 

 

Աղբյուրը՝ MTV



© NEWS.am STYLE