Ամերիկյան հայտնի դերասանին բռնաբարել է ցուցահանդեսի այցելուն

14:32   28 նոյեմբերի, 2014

Ամերիկյան հայտնի դերասան, «Տրանսֆորմերների» աստղ Շայա ԼաԲեֆը մի սկանդալային հայտարարություն է արել, համաձայն որի՝ 28-ամյա դերասանի I Am Sorry ցուցահանդես-նախագծի ժամանակ այցելուներից մեկը բռնաբարել է նրան։

Այս  նախագծի շրջանակում դերասանը նստում էր ցուցասրահի կենտրոնում, եւ այցելուները գալիս եւ լուռ նստում էին նրա դիմաց։

Սակայն Dazed պարբերականին տված հարցազրույցի ընթացքում Շայան մի անսպասելի դեպքի մասին է պատմել։

«Ես երբեք նման զգացողություններ չէի ունեցել։ Շատ մարդիկ գալիս էին, ձեռքս բռնում ու լաց լինում, մյուսները սելֆի էին անում ու հեռանում։ Մի կին ընկերոջ հետ էր եկել (տղամարդը դռան հետեւում սպասում էր նրան).կինը սկսեց մոտ տաս րոպե ձաղկել իմ ոտքերը, հանել տաբատս ու բռնաբարել ինձ։ Իսկ  հետո նա լղոզված շրթներկով դուրս եկավ սենյակից. ես պատկերացնում եմ, թե որքան վիրավորական էր դա տվյալ տղամարդու համար։

Ի դեպ, այս մարդկանց շարքում էր նաեւ իմ ընկերուհին, ով սպասում էր ինձ, քանի որ մենք հինգ օր չէինք հանդիպել, քանի որ ես ապրում էի պատկերասրահում։ Եվ երբ նա եկավ, սկսեց բացատրություններ պահանջել այս միջադեպի մասին (լուրերն արդեն տարածվել էին), բայց ես չէի կարող խոսել, եւ մենք սկսեցինք լուռ նայել իրար. սարսափելի էր ու ցավոտ»։

Բայց ԼաԲեֆն այս ամենի մեջ դրական մի բան է տեսնում. այժմ բոլորն ընդունում են նրան «որպես մարդ, ոչ որպես հայտի աստղ»։ 

Միա Գոտ եւ Շայա ԼաԲաֆ



© NEWS.am STYLE