Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի կատարումը հայտնվել է բրիտանական շքերթում

15:34   28 նոյեմբերի, 2014

Պարզվում է, որ հայտնի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը հիանալի երգում է։ The Hanging Tree երգը, որը նա կատարում է «Քաղցած խաղերի» նոր ֆիլմում, մեծ տարածում է գտել եւ նոր հաջողություններ բերել դերասանուհուն։ Բրիտանիայի ազգային շքերթում երգը գրավել է 29-րդ տեղը։

The Hanging Tree երգի բառերի հեղինակն է Սյուզան Քոլինզը, իսկ երաժշտությունը գրել են Lumineers խմբի անդամները։

«Մայրս միշտ ինձ ասում էր, որ ես շատ լավ եմ երգում։ Երբ ես ութ տարեկան էի, համաձայնեցի երգել ամբողջ դպրոցի առաջ. բայց այնպես էի երգում, ինչպես Էմի Ուայնհաուսը, եթե խուլ լիներ։ Իսկ հայրս մի ամբողջ շաբաթ ծաղրում էր ինձ, եւ այդ օրից ի վեր ես ատում եմ երգելը», - հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է դերասանուհին։

 

Աղբյուրը՝  Vulture



© NEWS.am STYLE