Իվետա Մուկուչյանը՝ «Եվրատեսիլ-2015»-ի հավանական թեկնածու

13:05   28 նոյեմբերի, 2014

Wiwibloggs.com  պորտալը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթի հավանական թեկնածուների անունները, ովքեր մյուս տարի կմեկնեն Ավստրիա։

Թեկնածուների ցանկում մի շարք հայտնի անուններ կան, այդ թվում նաեւ Ստրոմայեն։ Ըստ կայքի՝ «Եվրատեսիլ-2015» մրցույթում Հայաստանը, հավանաբար, կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը։

Wiwibloggs.com-ը ընդգծել է, որ հայ երգչուհին երկրպագուների մեծ բանակ ունի, ովքեր Facebook-ում ֆան էջ են ստեղծել եւ պայքարում են, որ իրենց սիրելի երգչուհուն տեսնեն այս հեղինակավոր մրցույթում։ Պորտալը նաեւ նշել է, որ Իվետան ոչ միայն հրաշալի երգում է, այլեւ շատ գեղեցիկ ու հմայիչ է։ 



© NEWS.am STYLE