«Շատ մեծ արձագանքներով կվերադառնայի Հայաստան, քանի որ ամբողջովին պատրաստ եմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին». Իվետա Մուկուչյան

15:15   28 նոյեմբերի, 2014

Wiwibloggs.com պորտալը ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթի հավանական թեկնածուների անունները, ովքեր մյուս տարի կմեկնեն Ավստրիա։ Կայքը հայտարարել է, որ մյուս տարի «Եվրատեսիլ» մրցույթում հավանաբար Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը։

NEWS.am STYLE-ը զրուցեց Իվետայի հետ՝ պարզելու համար՝ նա «Եվրատեսիլ»-ին մասնակցության առաջարկ ստացել է, թե ոչ:

«Նմանատիպ առաջարկ չեմ ստացել, բայց կցանկանայի մասնակցել: Իրականում երկրպագուներիս ցանկությունը դրդեց, որ գնալու մասին մտածեմ: Վստահ եմ, որ շատ մեծ արձագանքներով կվերադառնայի Հայաստան, քանի որ ամբողջովին պատրաստ եմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես: Որպես երգչուհի, Հայաստանից դուրս բավականին շատ փորձ ունեմ»,- ասաց Իվետան՝ հավելելով. «Իսկ իմ անհատական գործերը շատ-շատ ձգձգվեցին տեխնիկական պատճառներով եւ անընդմեջ տարբեր երկրներ մեկնելով»:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE