Արման Թովմասյանը շուտով կներկայացնի հարսանեկան նոր երգ

15:56   28 նոյեմբերի, 2014

Երգիչ Արման Թովմասյանը շուտով կներկայացնի իր նոր՝ «Եղել ես կաս» տեսահոլովակը: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, ոճաբանը՝ Արմեն Գալյանը: Գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:

«Հարսանեկան երգ է: Տեսահոլովակի նկարահանումները շատ լավ են ընթացել: Նկարել ենք Երեւանում՝ երկու օրվա ընթացքում: Չեմ ցանկանում մանրամասնել՝ թող որ լինի անակնկալ»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արմանի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը:

Հարցին՝ ինչո՞ւ է հարսանեկան երգ ընտրել Արմանը, Դավիթը պատասխանեց. «Հարսանիքի համար է այն պատվիրված եղել: Իսկ մենք որոշեցինք այն տեսահոլովակով ներկայացնենք»:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE