Քիմ Քարդաշյանի մերկ նկարը կհայտնվի նրա ննջասենյակում

17:07   28 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի անկեղծ ֆոտոշարքից հետո, թվում էր, որ Քիմը կհանդարտվի եւ մի որոշ ժամանակ այլեւս չի ցուցադրի իր բարեմասնությունները։ Սակայն նա որոշել է կրկին մերկանալ (բայց այս անգամ ամուսնու հետ) եւ այդ նոր նկարը դնել իր ննջասենյակում։

Աղբյուրը հայտնել է, որ երգչի կարիերայից հրաժարված ռեփեր Քանիե Ուեսթն արդեն դիմել է հատուկ նկարչի, ով պետք է նկարի մերկ ամուսիններին։ Ռեփերը նշել է, որ «ցուցահանդեսում տեղ ունենելու արժանի» այս նկարը կտեսնեն միայն նրանց ընկերներն ու հարազանտները։

Ռեփերն այն կարծիքին է, որ ամսագրի ֆոտոշարքից հետո Քիմը շատ ավելի սեքսուալ ու գայթակղիչ է դարձել, քան նախկինում էր։

Սակայն զույգին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ աստղային զույգը պատրաստվում է ցուցադրել այս նոր նկարը եւ դրա պատվին մի մեծ երեկո կազմակերպել։

«Հենց որ նկարը պատրաստ լինի, մի շքեղ երեկո կսկսվի»։

 

Աղբյուրը՝ Entertainment Wise



© NEWS.am STYLE