Թիմաթին մոտ 410 հազար դոլար է պարտք ռուսական բանկերից մեկին

17:43   28 նոյեմբերի, 2014

Ռեփեր Թիմաթին ռուսական բանկերից մեկին պարտք է մոտ 410 հազար դոլար։

2012թ-ի հոկտեմբերին հայտնի ռեփերը մոտ մեկ միլիոն դոլարանոց կրեդիտային պայմանագիր է կնքել բանկի հետ։

«Այս տարվա նոյեմբեր ամսի դրությամբ պարտքը կազմում է 410 հազար դոլար։ Հայցվորը խնդրում է վճարել գումարը, որը ներառում է պարտքը, ինչպես նաեւ ուշացումների տուգանքները»,-աղբյուրը մեջբերել է РАПСИ—ի (Իրավական եւ դատական տեղեկությունների ռուսական գործակալություն) մամլո քարտուղարի խոսքը։

Սակայն երգիչը հերքել է այդ լուրերը։

 

Աղբյուրը ՝ Dni, Super



© NEWS.am STYLE