Ուզբեկական հումորը ճանաչվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն

18:08   28 նոյեմբերի, 2014

Ուզբեկական հումորը ճանաչվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Ինչպես հայտնել է Gazeta.ru-ն՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հանձնաժողովը կազմել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցուցակը, որի մեջ ներառվել են 314 էլեմենտ։

Մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ Ասկիան (ուզբեկական ժողովրդական բանահյուսության տեսակ է, որն իրենից ներկայացնում է երկու կամ երեք մասնակիցների միջեւ սկսված երկխոսություն, ովքեր մրցում են, թե իրենցից ով է ավելի սրամիտ տվյալ թեմայով խոսելիս) նույնպես ընդգրկվել է այս ցուցակի մեջ։

Երկխոսության մասնակիցները (հիմնականում տղամարդիկ) պետք է կատարելապես տիրապետեն ուզբեկերենին, կարողանան իմպրովիզացիա անել, արագ, խելացի ու յուրահատուկ մտքեր արտահայտել եւ հումորով ու կատակով պատասխանել դիմացին։ 



© NEWS.am STYLE