Իհարկե, յուրաքանչյուր կին գիտի, որ իր գրավչության առաջին գրավականներից մեկը գեղեցիկ ու փարթամ վարսերն են։ Մի անգամ չէ, որ ուսումնասիրություններ են կատարվել տղամարդկանց շրջանում, որի արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ իսկապես կարեւորում եւ մեծ ուշադրություն են դարձնում կանանց խնամված վարսերին։
Մազերի գեղեցկության պահպանումը մեծապես կախված է մազերը ճիշտ լվանալուց եւ կան որոշ կանոններ, որոնք հարկավոր է պահպանել։
Այսպիսով, ինչպես է պետք ճիշտ լվանալ մազերը։
-Մազերը հարկավոր է լվանալ ցնցուղով, քանի որ այդ դեպքում գլուխն ուղղահայաց դիրքով է, ոչ՝ կախված։
- Մազերը պետք է միայն տաք ջրով լվանալ. եռացրած ջուրը կարող է վնասել մազարմատները։
- Մազերը լվանալուց հետո պետք է նաեւ բալզամ օգտագործել, որը պետք է քսել խոնավ մազերին։ Քսելուց հետո պետք է մի քանի րոպե սպասել եւ հետո լվանալ։
- Մազերը լվանալուց հետո այն պետք է չորացնել բամբակե սրբիչով։
- Թաց մազերով չի կարելի քնել, քանի որ խոնավ մազերը շատ հեշտ են վնասվում՝ կորցնելով իրենց տեսքն ու գեղեցկությունը։
- Հնարավորության դեպքում պետք է հրաժարվել մազերը վարսահարդարիչով չորացնելուց։
Աղբյուրը՝ jlady.ru