Հաքերները գողացել են Քամերոն Դիասի եւ Անջելինա Ջոլիի անձնական տվյալները

13:01   29 նոյեմբերի, 2014

Հաքերները կրկին «հարձակվել են» հոլիվուդյան աստղերի վրա։ Այս անգամ չարագործների զոհ են դարձել Քամերոն Դիասն ու Անջելինա Ջոլին։

Հաքերները Sony Pictures studio-ի սերվերի վրա հարձակվել են երկուշաբթի օրը, սակայն երեկ են հրապարակել հայտնի դերասանուհիների որոշ անձնական փաստաթղթեր, այդ թվում՝ անձնագրային տվյալներ։

Բացի անձնագրային տվյալներից, չարագործների հրապարակած փաստաթղթերում առկա են նաեւ շատ այլ ֆայլերի գաղտնաբառեր։

Հիշեցնենք, որ հաքերների չարագործություններից տուժել են նաեւ Ջենիֆեր Լոուրենսը, Սելենա Գոմեսը, Ռիհանան, Քեյթ Ափթոնը եւ շատ ուրիշներ։

 

 

 

Աղբյուրը՝ Contact Music



© NEWS.am STYLE