«Աստղային պատերազմների» նոր թրեյլերը ցնցել է Youtube-ը

12:03   29 նոյեմբերի, 2014

Երեկ Համացանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ. Ուժի զարթոնք» ֆիլմի 88 վայրկյան տեւողությամբ նոր թրեյլերը, որն արդեն սկսել է ռեկորդ սահմանել Youtube-ում, քանի որ հոլովակը մեկ օրում դիտել է մոտ 13 միլիոն մարդ։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ թրեյլերը նոյեմբերի 28-ին կցուցադրվի ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոթատրոններում։

Ի դեպ, Ջեք Ջեյ Աբրամսի «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմը նկարահանվելու է Pinewood կինոստուդիայում, իսկ պրեմիերան կկայանա 2015թ-ի դեկտեմբերին։



© NEWS.am STYLE