Անժելա Սարգսյանին խայտառակած տղամարդը բանտում նկարել է հաղորդավարուհի Լուլուին

12:22   29 նոյեմբերի, 2014

Համացանցում դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարները տարածելու մեջ մեղադրված Կարեն Արայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է հաղորդավար Լուսինե Բադալյանի՝ Լուլուի դիմանկարը։

«Օ՜, չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ...լեզուս կապ ընկավ»,- ֆեյսբուքում տեղադրված իր դիմանկարի տակ գրել է հաղորդավարուհին։

Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, հրապարակել էր Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործի դատավճիռը՝ դատապարտելով նրան 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։



© NEWS.am STYLE