Սբ. Գայանե եկեղեցում կայացավ Ռոլանդի եւ Գայանեի պսակադրությունը

16:37   30 նոյեմբերի, 2014

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի հարսանիքն է։ Քիչ առաջ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում կայացել է զույգի պսակադրությունը:

«Իմ կյանքի երազանքն է եղել Սբ.Գայանե եկեղեցում կնքվել եւ պսակադրվել»,- NEWS.am STYLE հետ զրույցում նշել է Գայանեն:

Պսակադրությանը ներկա է եղել նաեւ NEWS.am STYLE-ի լուսանկարիչը, ով ֆիքսել է արարողության հիշարժան պահերը

Զույգին մաղթում ենք հարատեւ սեր եւ երջանկություն:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE