«Ես միշտ եմ զաժիգայուտ անում». Սոնա Շահգելդյանը պատասխանում է Սոֆի Մխեյանին

16:43   2 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքույրը՝ Նաիրա Շահգելդյանը, մեկնաբանել է երգչուհի Սոֆի Մխեյանի լուսանկարը, որը քննարկման առիթ է դարձել համացանցում։ Նաիրան Սոֆիի նոր լուսանկարի տակ գրել է «ֆու»։ Սոֆին էլ այս ամենը լուսանկարել է եւ տեղադրել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Իրականություն, որը զուրկ է տրամաբանությունից։)) Շահգելդյանները զաժիգայուտ»,-մեկնաբանել է լուսանկարը Սոֆին:

NEWS.am STYLE-ը կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապվել է Սոնա Շահգելդյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրաւյցում ասաց, որ կապ չունի այդ ամենի հետ։

«Ես դրա հետ կապ չունեմ, ես նույնիսկ չեմ իմացել այդ մեկնաբանության մասին, ձեզանից եմ լսում։ Ամեն մեկն ունի իր կարծիքը եւ ազատ է իր մտածելակերպով։ Իմ կարծիքով՝ եղել է շփոթմունք, սխալմունք։  Դրանք իմ համար մանրուքներ են, ես շատ զբաղված եմ իմ նոր երգով, տեսահոլովակներով, համերգներով, ժամանակ չունեմ»,-նշեց Սոնան։ 

Անդրադառնալով Սոֆի Մխեյանի այն խոսքին, թե «Շահգելդյանները զաժիգայուտ», -Սոնան ասաց. 

«Ես միշտ եմ զաժիգայուտ անում։ Պետք չէր այդպես արձագանքել, փիառ անել»։




© NEWS.am STYLE