Քիմ Քարդաշյան. «Ինձ ասել էին, որ ես երբեք երեխա չեմ ունենա»

12:16   4 դեկտեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քիմ Քարդաշյանը հայտնվելու է բրիտանական Elle UK ամսագրի երեք շապիկներին։

Ամսագրի հունվարյան թողարկմանը Քիմը կներկայանա Balmain, Burberry եւ Balenciaga ապրանքանիշերի հագուստներով։

Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Ժան-Բատիստ Մոնդիոն է։

Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Քիմը խոսել է հղիության մասին։

«Ինձ ասել էին, որ ես երբեք երեխա չեմ ունենա։ Այս մասին մի քանի տարի առաջ տեղեկացրել էին երեք տարբեր բժիշկներ։ Դրանից հետո ես ցանկանում էի սառեցնել իմ ձվաբջիջները, բայց հանկարծ իմացա, որ հղի եմ։

Ким Кардашьян для Elle UK

Այժմ ցանկանում եմ երկրորդ երեխան ունենալ։ Եթե չհաջողվի բնական ճանապարհով հղիանալ, ապա կդիմեմ արտամարմնային բեղմնավորման մեթոդի օգնությանը»,-ասել է Քիմը։

Ким Кардашьян для Elle UK

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE