Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանեկան լուսանկարը՝ 2014թ-ի ամենահայտնի նկարը Instagram-ում

11:02   5 դեկտեմբերի, 2014

Instagram-ն ամփոփել է 2014թ-ի արդյունքները եւ հրապարակել, թե որն է այս տարվա ամենահայտնի լուսանկարը։

Առաջին հորիզոնականում Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանեկան լուսանկարն է, որը հրապարակվել է զույգի հարսանիքից մի որոշ ժամանակ անց։ Կես տարվա ընթացքում լուսանկարը հավաքել է մոտ 2.5 միլիոն լայք։

Երկրորդ տեղում հայտնվել է Ջասթին Բիբերի եւ Սելենա Գոմեսի սելֆին։ Զույգը լուսանկարվել էր երեք ամիս առաջ, երբ երկար բաժանումից հետո, նրանք կրկին միացել էին։ Լուսանկարը հավաքել է 1.9 միլիոն լայք։ Ի դեպ, զույգը նորից բաժանվել է, քանի որ Ջասթինը սիրավեպ է սկսել Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջեների հետ։

Լավագույն եռյակը եզրափակում է Արիանա Գրանդեյի միկրոբլոգում հայտնված լուսանկարը, որտեղ նա համբուրում է Մայլի Սայրուսին։ Լուսանկարն ունի 1.8 միլիոն լայք։





© NEWS.am STYLE