«30 ամենացանկալի հայերը» նույն ակումբում (ֆոտո)

14:55   17 դեկտեմբերի, 2012

ԷԼ Style ամսագիրն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «30 ամենացանկալի հայերը» նախագիծը։ Յուրահատուկ մտահղացումը արդեն բավականին ճանաչում է ձեռք բերել, ինչի շնորհիվ ավելանում է միջոցառման անվանակարգերում ներկայացվածների թիվն ու բնականաբար «երկրպագուների բանակը»։ Ամենացանկալի «30 հայերն» ընտրվեցին են հանրային ակտիվ քվեարկության արդյունքում։ Անունները բացահայտվեցին քվեարկությանը հաջորդող եւ միջոցառման ընթացքում: Դեկտեմբերի 16-ին Ivy lounge cafe-ում, ի վերջո հայտնեցին 2012-ի «30 ամենացանկալի հայերի» անունները:

Ամենացանկալին գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանն է։  Ցանկալիների թվում են նաեւ Նազենի Հովհաննիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, DJ Սերժոն, Սարգիս Գրիգորյանը, Արեւիկ Ուդումյանը, Աննա Առաքելյանը, Անահիտ Սիմոնյանն ու այլք։ Արարողությանը ներկա էին հայակակն շոու-բիզնեսի մեծ թվով ներկայացուցիչներ։

Մրցանակաբաշխության «սեքս սիմվոլները» եւ ոչ միայն նրանք տարվա ձեռքբերումը նշեցին նաեւ KAMI ակումբում։

Երեկոյի հյուրերի, պարուհիների եւ հատկապես բարմենուհու կատարմամբ վարակիչ պարերը ապացուցեցին, որ Իվետան սեքսուալության տեսակետից իսկապես իրոք լուրջ մրցակիցներ ունի Հայաստանում։

Տեքստը՝ Անահիտ Գրիգորյանի/ NEWS.am STYLE

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE