Քիմ Քարդաշյան. «Իմ հետույքն արվեստի գործ է»

11:33   8 դեկտեմբերի, 2014

Մայամիում անցկացվում է ժամանակից արվեստների Art Basel Maiami Beach տոնավաճառը, որին մասնակցել է նաեւ Քիմ Քարդաշյանը։ Իսկ մինչ այդ, Քիմը ներկա է եղել Paper magazine-ի կազմակերպած հանդիսավոր երեկոյին, որի գլխավոր հերոսուհին հենց նա էր։ Այս միջոցառմանը Քիմը ներկայացել է սեւ զգեստով, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։

Այնուհետեւ Քիմը մեկնել է Նյու Յորք, որտեղ նրան դիմավորել է իր ամուսինը՝ ռեփեր Քանիե Ուեսթը։

Բայց այդ ընթացքում Just Jared-ը, մեջբերելով Vulture–ին, տեղեկացրել է Քիմի նոր հայտարարության մասին. ըստ Քիմի՝ նրա հետույքն արվեստ գործ է։

Հիշեցնենք, որ Instagram-ն ամփոփել է 2014թ-ի արդյունքները եւ հրապարակել, թե որն է այս տարվա ամենահայտնի լուսանկարը։

Առաջին տեղում Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի հարսանեկան լուսանկարն է, որը հրապարակվել է զույգի հարսանիքից մի որոշ ժամանակ անց։ Կես տարվա ընթացքում լուսանկարը հավաքել է մոտ 2.5 միլիոն լայք։



© NEWS.am STYLE