Մինչ Բեյոնսեն եւ Ջեյ Զին հանդիպում էին արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հետ Նյու Յորքում կայացած բասկետբոլի խաղի ժամանակ, նրանց փաստաբանները ԱՄՆ-ի մյուս ծայրում զբաղված էին մի շատ կարեւոր գործարք կնքելով։ Նրանք Բեւերլի Հիլսում առանձնատուն են գնել զույգի համար, որտեղ նրանք կնշեն իրենց Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Ինչպես տեղեկացրել է TMZ-ը՝ առանձնատունն արժե 70 միլիոն դոլար եւ 8 սենյակ,15 լոգասենյակ, գեղեցիկ լողավազան, սեփական կինոսրահ՝ նախատեսված 24 մարդու համար։ Առանձնատնից բացվում է գեղեցիկ տեսարան։
Ասում են, որ Ջեյ Զին եւ Բեյոնսեն շատ երկար են մտածել, արժե՞ գնել այդ առանձնատունը, թե ոչ, բայց ի վերջո որոշել են կնքել գործարքը։