Ո՞ր մթերքը կարող է մեծացնել սեռական ցանկությունը

22:10   20 դեկտեմբերի, 2014

Շատ մարդիկ սեռական ցանկությունը մեծացնելու եւ սեքսից ավելի մեծ հաճույք ու բավարարվածություն  ստանալու համար դիմում են տարբեր մեթոդների օգնությանը, որոնցից շատերը (ալկոհոլ, դեղահաբեր եւ այլն) կարող են բացասական հետեւանքներ ունենալ օրգանիզմի եւ առողջության վրա։ Բարեբախտաբար, այս հարցն ունի իր պարզ լուծումը։

Սեքսից առավելագույն հաճույք ստանալու համար կարելի է դիմել սովորական մթերքի ու համեմունքների օգնությանը, որոնք առկա են յուրաքանչյուրիս տանը։ Պարզապես պետք է իմանալ, որ դրանք ունեն նաեւ սեռական ցանկությունը մեծացնելու հատկություն։

Մթերքը, որը բարձրացնում է սեռական ցանկությունը, կոչվում է աֆրոդիզիակ։ Ի տարբերություն դեղահաբերի՝ աֆրոդիզիակները կարելի է մշտապես օգտագործել։ Այսպիսի աֆրիոդիզակների շարքին են պատկանում ծովամթերքը (այդ թվում՝ խավիարը),  ձուն, ավոկադոն, ելակը, ընկույզը, կարմիր չոր գինին, շոկոլադը, համեմունքները, սունկը, նեխուրը, գազարը, ձիթապտղի յուղը, մեղրը, բանանը, արտիճուկը, ծովաբողկը, սոխը եւ սխտորը։ Համաձայնեք, որ այս ամենից կարելի է բազմաթիվ ուտեստներ պատրաստել ու մատուցել ընթրիքի ժամին։ Կարեւորը ամեն ինչ չափի մեջ օգտագործելն է, քանի որ հակառակ դեպքում օրգանիզմը կթուլանա եւ քնելու ցանկություն կառաջանա։

Համեմունքների ցանկից աֆրոդիզիակ են համարվում համեմը, իմբիրը, անիսոնը, սամիթը, ռեհան, սուսամբարը, ռեհանը, կարմիր եւ սեւ պղպեղը, մշկընկույզը (մուսկատ), դարչինը, հիլը, կոտեմը եւ հրեշտակախոտը։ Եթե այս համեմունքները ճիշտ եւ տեղին օգտագործվեն, ապա արդյունքն իրեն սպասեցնել չի տա։

Փորձեք սիրային գիշեր անցկացնելուց առաջ քերած իմբիրով տաք շոկոլադ խմել. անսահման կիրքը «կայցելի» ձեզ։
 

 

Աղբյուրը՝ kupi.zp.ua 



© NEWS.am STYLE