Ինչպես անուշ բույր տալ սենյակին

20:13   18 դեկտեմբերի, 2014

Տոներն են մոտենում, եւ մենք որոշել ենք օգնել ձեզ՝ ներկայացնելով այս հոդվածը։ Առաջարկում ենք սենյակի օդը թարմացնելու եւ անուշ բույր տալու մեթոդներ, որոնք հաճելի լինելուց զատ, կարող են օգնել ձեզ թուլանալ եւ մոռանալ գլխացավերի մասին։

Օրինակ, բոլորն էլ հավանաբար հիշում են, թե ինչ հաճելի զգացմունքներ էր արթնացնում տատիկի պատրաստած թխվածքաբլիթների հոտը կամ մանդարինի բույրը. վերջինս ի դեպ ասոցացվում է Ամանորի հետ։

Այսպիսով, ի՞նչ է պետք անել։

Առաջին մեթոդը, որը կարելի է կիրառել հետեւյալն է. ձեր սիրելի օծանելիքի բույրը կարելի է տարածել սենյակով մեկ՝ հատկապես ցողելով այն վարագույրների, գորգի եւ կահույքի մյուս պարագաների վրա. դրանք շատ ավելի երկար են պահում բույրը։ Իսկ շերտավարագույրի դեպքում օծանելիքը բույրը քամու հետ կտարածվի ամբողջ սենյակով մեկ։

Սակայն եթե չեք ցանկանում շատ օգտագործել ձեր սիրելի օծանելիքը, ապա կարող եք ընդամենը մի քանի կաթիլ լցնել անուշաբույր լամպերի մեջ եւ ստանալ ցանկալի արդյունքը։

Սենյակի օդը կթարմացնի նաեւ ծաղիկների բույրը։ Կարող եք սենյակը լցնել այն ծաղիկներով, որոնք ձեզ կենսունակություն են պատճառում։

Էրոտիկ տրամադրությունը, հարմարավետ տուն, գեղեցիկ գարնանային այգին կամ ծովային թարմություն... ընտրությունը ձեր ձեռքերում է։ Համաձայնեք, որ սենյակի օդը նույնպես մեծ կարեւորություն եւ ազդեցություն ունի մարդու հոգեբանության ու վարքագծի վրա, եւ այն անպայման պետք է հաշվի առնել։

 

Աղբյուրը՝ wergin.ru



© NEWS.am STYLE