Աննա Սեմենովիչն ու երգիծաբան Կարեն Ավանեսյանը՝ Ամանորի նկարահանումների ժամանակ

14:04   11 դեկտեմբերի, 2014

Ամանորի շեմին գրեթե բոլոր հեռուստաընկերությունները տոնական հաղորդումներ են նկարահանում։

Դատելով երգչուհի Աննա Սեմենովիչի Instagram-ի էջից՝ կարելի է հասկանալ, որ նա նույնպես մասնակցել է այդպիսի ծրագրերի, քանի որ իր միկրոբլոգում նկարահանման հրապարակում արված նոր լուսանկարներ են հայտնվել։

Աննան լուսանկարվել է հայտնի երգիծաբան Կարեն Ավանեսյանի հետ։

«Մեզ մոտ արդեն Նոր Տարի է։ Շնորհավոր»,- գրել է երգչուհին։ 



© NEWS.am STYLE