«Հոբիթի» 92-ամյա աստղն ամանորյա երգ է ձայնագրել

17:04   11 դեկտեմբերի, 2014

Անգլիացի դերասան 92-ամյա Քրիստոֆեր Լին, ով հայտնի է իր Սարուման դերով «Մատանիների տիրակալը» եւ «Հոբիթ» ֆիլմերում, ամանորյա երգ է ձայնագրել, որը կոչվում է Darkest Carols, Faithful Sing։

Երգը կարելի է լսել YouTube-ի Charlemagne Productions ապրանքանիշի ալիքով, հայտնել է The Independent։

Քրիստոֆեր Լին նկարահանվել է ավելի քան 250 ֆիլմերում, բայց նրան առավել մեծ ճանաչում են բերել չար կերպարները։

Դերասանը վաղուց նաեւ երաժշտությամբ է զբաղվում։ Առաջին ալբոմը, որը կոչվում է Christopher Lee Sings Devils, Rogues & Other Villains, ձայնագրել է1998թ-ին։ Ընդհանուր առմամբ Քրիստոֆեր Լին  4 ալբոմ ունի, որոնցից վերջինը ձայնագրվել է 2010թ-ին։



© NEWS.am STYLE