Ինչպես հացային պուդինգ պատրաստել

19:13   19 դեկտեմբերի, 2014

Հացային պուդինգը համեղ աղանդեր է, որը եւ շատ հեշտ ու արագ պատրաստման եղանակ ունի, եւ յուրահատուկ համ։

Այսպիսով, պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝ մեկ բաժակ կաթ (սենյակային ջերմաստիճանի), մեկ բաժակ ալյուր, մեկ պտղունց աղ, համեմունքներ եւ մեկ ձու, ինչպես նաեւ բուսական յուղ։

Պատրաստման եղանակը. ալյուրը պետք է լցնել խորը ամանի մեջ եւ ավելացնել աղն ու կաթը։ Ձեռքի հարիչով խառնելուց հետո, արդեն կարելի է ստացված ջրիկ խմորի մեջ լցնել ձուն եւ շարունակել խառնել։

Այնուհետեւ ջեռոցի սիլիկոնե փոքրիկ տարաներն անհրաժեշտ է բուսական յուղով պատել եւ տաքացնել ջեռոցի մեջ։ Տաքացած ամանի մեջ հարկավոր է լցնել խմորը եւ դնել 2000 ջերմաստիճանով տաքացրած  վառարանի մեջ։

Երբ պուդինգները ոսկեգույն երանգ կստանան, արդեն պետք է հանել դրանք եւ մատուցել ։

Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝  ru.wikihow.com



© NEWS.am STYLE