Ամանորյա զարդարանք՝ նարնջից պատրաստված

20:18   19 դեկտեմբերի, 2014

Ձմեռային նրբաճաշակ կոմպոզիցիաներ (որոնք կոչվում են պոպուրի) պատրաստելիս շատ հաճախ են ցիտրուսային մրգերով եւ համեմունքներով լի պոմանդերներ օգտագործում։ «Pomander» բառը առաջացել է ֆրանսերեն «pomme d'ambre» բառից։ Այդպես էին անվանում այն անուշահոտ գնդիկները, որոնք պատրաստվում էին մոխրագույն սաթից։ Դրանք շատ տարածված էին Վենետիկում Վերածննդի դարաշրջանում։ Ավելի ուշ այս հասկացությունը սկսեցին նաեւ օգտագործել ոսկուց արծաթից կամ փղոսկրից պատրաստված կլոր տուփերի համար, որոնց մեջ պահում էին հենց այդ նույն մոխրագույն սաթը կամ այլ իրեր։

Այսպիսով, նարնջից անուշաբույր զարդարանքպատրաստելու համար ձեզ անհարժեշտ է ամբողջական նարինջ, մեխակ եւ տարբեր ուլունքներ ու փայլեր։

Պատրաստման եղանակը. նարինջը պետք է լվանալ եւ ավ չորացնել։ Այնուհետեւ չոր մեխակը անհարժեշտ է սուր ծայրով մտցնել կեղեւի մեջ։ Մեկ նարնջի վրա կարելի է դնել մոտ 10-20 մեխակ։ Կարելի է նարինջն ամբողջությամբ մեխակով պատել. ինչքան շատ մեխակ լինի, այնքան ավելի գեղեցիկ կստացվի ու ավելի անուշ բույր կտարածվի։

Մեխակնեով զարդարված նարինջը պետք է դնել գեղեցիկ ափսեի մեջ, զարդարել ուլունքներով եւ ամանորյա փայլերով։ Հավատացեք, նարնջի եւ մեխակի բույրերի համադրությունը չի կարող չբարձրացնել ձեր տոնական տրամադրությունը։

Արդյունքում, ստացվում է ամանորյա զարդարանք, որը անուշ բույր է տալիս սենյակին. ի դեպ, առանց քիմիկատների։

Այս նարինջը կարելի է դնել եւ տոնածառի տակ, եւ տոնական սեղանին։ 

 

 

Աղբյուրը՝ countrysideliving.net



© NEWS.am STYLE