Valentino-ի ձյունաճերմակ ցուցադրությունը Նյու Յորքում

13:35   12 դեկտեմբերի, 2014

Երեկ Նյու Յորքի Whitney Museum-ում տեղի է ունեցել հայտնի դիզայներ Valentino-ի  ցուցադրությունը։

Դիզայները որոշել է ներկայացնել իր haute couture հատուկ հավաքածուն եւ ստեղծել է 47 ամբողջությամբ սպիտակ հագուստներ՝ տեղ-տեղ նուրբ մարմնագույն, բաց մոխրագույն եւ ոսկեփայլ հատվածներով։

Յուրաքանչյուր կտոր՝ թեկուզ քաշմիր, օրգանզա կամ սովորական բարակ կաշի, դիզայների աշխատանքից հետո ասես նոր տեսք ու երանգ են ստացել։ Իսկ հագուստների դիզայնը բնորոշ ու հավատարիմ է մնացել Valentino-ի ավանդույթներին՝ ժանյակազարդ զգեստներ, ռետրո ոճ, մի քիչ թատերական մոտեցում... արդյունքը կարելի է տեսնել պոդյումի վրա։

 

Ցուցադրությանը ներկա են եղել Քելվին Քլեյնը, Աննա Վինտուրը, Օլիվիա Մանը, Քեթի Հոլմսը, Իվանկա Թրամփը, Էմմա Ռոբեթսը, Կարոլինա Կուրկովան, եւ իհարկե, այս ամենի հեղինակ Վալենտինո Գարավանին։

 

 

Պիեռ Պաոլո Պիչորի եւ Մարիա Գրացիա Կյուրին  


Քեթի Հոլմս

 

Սոֆիա Կոպոլա եւ Կարոլինա Կուրկովա

 
Կարոլինա Կուրկովա


Իվանկա Թրամփ


Վալենտինո Գարավանի

 

Քելվին Քլեյն, Աննա Վինտուր, Օլիվիա Ման

 

Աղբյուրը՝ Buro



© NEWS.am STYLE