Էդ Շիրան եւ Ֆարել Ուիլյամս՝ BBC Music Awards-ի մրցանակակիրներ

10:31   12 դեկտեմբերի, 2014

Երեկ Լոնդոնում կայացել է BBC Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը, հայտնել է The Guardian-ը։

«Լավագույն բրիտանացի արտիստ» տիտղոսին արժանացել է Էդ Շիրանը։ Նշենք, որ այս անվանակարգում պայքարում էին Դեւիդ Բոուին, Սեմ Սմիթը, Elbow-ն, Jungle-ը եւ Royal Blood-ը։

Իսկ «Տարվա կատարող» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Ֆարել Ուիլյամսը՝ առաջ անցնելով Լորդին, Դոլի Փարթոնին, Գրեգորի Փորթերին, Փրինսին ե Թեյլոր Սվիֆթին։

Ի դեպ, այս անգամ ընթերցողներն են որոշել «տարվա լավագույն երգը» եւ ըստ նրանց քվեարկության՝ այս անվանակարգում հաղթել է Ֆարել Ուիլյամսի «Happy» ստեղծագործությունը։

 

 



© NEWS.am STYLE