Սելենա Գոմեսը՝ իր եւ Ջասթին Բիբերի հարաբերությունների մասին

13:09   12 դեկտեմբերի, 2014

Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը մի քանի տարի հանդիպելուց հետո վերջնականապես դեռ չեն բաժանվել։ Սակայն այս տարի զույգը կրկին փորձեց վերականգնել իրենց հարաբերությունները, բայց կրկին ոչ մի արդյունք։ Բիբերը սիրավեպ սկսեց Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջեների հետ։

Վերջերս Սելենան որոշել է հարցազրույց տալ ԱՄՆ-ի ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ։

Երգչուհին ներկայացրել է իր նոր սինգլը՝ The Heart Wants What It Wants, որը ասում են, նվիրված է հենց Բիբերին։ Հարցազրույցի ժամանակ Սելենա Գոմեսն խոսել է իր եւ Ջասթին Բիբերի հարաբերությունների մասին։

«Ես շատ սիրում եւ հարգում եմ նրան։ Այդ երգի ձայնագրությունը շատ կարեւոր էր ինձ համար, քանի որ այստեղ ես ազատ եմ արձակել իմ բոլոր զգացմունքներն ու հանգստացել։ Ես այս երգը կատարել եմ այն մարդկանց համար, ովքեր նման հոգեվիճակում են, ինչպես ես։

Ինձ համար շատ դժվար է, քանի որ միայնակ եմ, սիրած անձնավորություն չունեմ։ Շատ բարդ է աշխատել այս վիճակում»,-ասել է 22-ամյա երգչուհին։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE