Diva ակումբում դեկտեմբերի 28-ին ներկայացվելու է «Angels and demons» շոուն

11:21   12 դեկտեմբերի, 2014

Diva ակումբում դեկտեմբերի 28-ին ներկայացվելու է «Angels and demons» շոուն, որը լի է բավականին բարդ էլեմենտներով. դրանցից մի քանիսը ներկայացված է լուսանկարներում։ 

«Համարը շատ բարդ է, իսկ այն հանգամանքը, որ պարուհիները սահմանափակ տարածքում պետք է ներկայացնեն իրենց պարը, շոուն ավելի դժվար, բայց հետաքրքիր է դարձնում։ Ամեն ինչ մշակվում է ըստ ժամանակի, որպեսզի արդյունքում շարժումները սինխրոն լինեն, եւ պարուհիները իրար չխանգարեն»,- ասաց շոուի բեմադրիչ Սուսաննան։ 

Ըստ նրա՝ հաշվարկվել է ամեն ինչ, նույնիսկ «հրեշտակների» եւ «դեւերի» հագուստների բոլոր դետալները, որպեսզի դրանք եւս խոչընդոտ չհանդիսանան պարուհիների համար։

«Իսկապես մեծ աշխատանք ենք կատարել։ Հուսով ենք, որ դեկտեմբերի 28-ին ըստ արժանվույն կգնահատվի այս գեղեցիկ շոուն։ Ցանկանում եմ նշել, որ հանդիսատեսին անակնկալ է սպասվում։ Ավելին, հենց նրանք են որոշելու, թե ով է հաղթել գեղեցիկ հրեշտակների եւ կրքոտ դեւերի պայքարում»,- ասաց նա։



© NEWS.am STYLE