Ինչպիսի՞ն կլինի 2015 թվականը. Այծի տարվա առանձնահատկությունները

09:01   13 դեկտեմբերի, 2014

Եվ այսպես, արդեն հայտնի է, որ 2015 թվականն, ըստ Արեւելյան հորոսկոպի, Այծի տարի է: Տեսնենք, թե ինչպիսի տարի են կանխատեսում աստղերը 2015-ի համար:

Նրանք, ովքեր սիրում են աշխատել, կպարգեւատրվեն, եւ նրանց աճը կարիերայում ապահովված կլինի: Նոր տարում ամենամեծ հաջողությունները սպասվում են արվեստի ոլորտի եւ ստեղծագործ մարդկանց:

Աստղերի դասավորությունը 2015-ին բարենպաստ հող կստեղծի նոր ծանոթությունների հաստատման, ընկերների ձեռքբերման եւ ռոմանտիկ հարաբերությունների համար: Մարդկանց մոտ կավելանա ընկերասիրությունը, շփվողականությունն ու բոլորի հետ հարաբերություններ ստեղծելու եւ պահպանելու ձիրքը:

Սակայն, չեն բացառվում նաեւ վեճերը, բախումներն ու բաժանությունները: Ինչ-որ մեկը հաջորդ տարի ստիպված կլմի կիսել իր ունեցվածքը: Ընտանեկան հարաբերությունները կլինեն բուռն: Սիրահար զույգերը միմյանց հանդեպ պահանջներ կդնեն ու սիրո ապացույցներ կփնտրեն: Աստղերը հուշում են իմաստություն եւ համբերություն դրսեւորել:

Կրքոտությունն ու ագրեսիվությունը սիրային հարաբերություններում կարող են մեծացնել ամուսնալուծությունների թիվը, սակայն 2015-ին նոր ընտանիքների թիվը նույնպես կավելանա: Աստղերը հուշում են, որ Այծը տրամադրում է տոնակատարությունների ու գումար վատնելուն, ուստի պետք է խելամտորեն գործել եւ գումարը ծախսել, օրինակ, անշարժ գույք ձեռք բերելու վրա: Եվ, որպեսզի խուսափեք սխալվելուց, գնումներ ավելի լավ է կատարել տարվա վերջ միայն:

2015 թվականին հատկապես պետք է ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ: Որպեսզի խուսափեք տարբեր վարակներ ձեռք բերելուց, արդեն 2014-ի վերջից սկսած՝ պետք է պրոֆիլակտիկ աշխատանքով զբաղվել, այդ թվում եւ սպորտով: Եթե դուք խրոնիկ հիվանդություններով եք տառապում, ապա Այծի տարում պետք է հետեւել բժիշկների բոլոր խորհուրդներին եւ կատարել դրանք:

Աղբյուրը՝ god2015.com



© NEWS.am STYLE