61-ամյա Քիմ Բեսինջերին սիրեկանի հետ «բռնացրել են» Հավայան կղզիներում

12:11   13 դեկտեմբերի, 2014

Ամերիկյան հայտնի դերասանուհի, Ալեք Բոլդուինի նախկին կին, «Օսկար» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակների արժանացած Քիմ Բեսինջերին սիրեկանի հետ «բռնացրել են» Հավայան կղզիներում։

61-ամյա (դերասանուհին 61 տարեկան է դարձել դեկտեմբերի 8-ին) աստղին գրկված տեսել են անհայտ տղամարդու հետ։

Պետք է նշել, որ Քիմը 2002թ-ից Ալեք Բոլդուինի հետ բաժանվելուց հետո գաղտնի էր պահում իր անձնական կյանքին վերաբերող ամեն ինչ, եւ լրագրողները շատ դժվարությամբ էին կարողանում որոշ տեղեկություններ պարզել նրա մասին։ Ի դեպ, նա շատ հազվադեպ է աստղային միջոցառումներին մասնակցում։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash



© NEWS.am STYLE