Ռուսական «Ձայնը» նախագիծ. Արթուր Բեսթը դուրս մնաց պայքարից

11:01   13 դեկտեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակում է «Ձայնը» նախագիծը։ Արդեն մեկնարկել է քառորդ եզրափակիչ փուլը, որի ընթացքում մրցում են երեք մասնակից։ Մարզչի 100% գնահատականը բաժանվում է երեք մասնակիցների միջեւ՝ 20\30\50 համամասնությամբ։

Հեռուստադիտողները նույնպես գնահատում են մասնակիցներին՝ քվեարկելով ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով։

Այնուհետեւ մարզչի բաշխած տոկոսներին գումարվում է նաեւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքները եւ առավել շատ ձայներ հավաքած մասնակիցը շարունակում է պայքարը կիսաեզրափակչում։ Ուստի, այս փուլում որոշում կայացնում են եւ մարզիչը, եւ հեռուստադիտողը։

Լեոնիդ Ագուտինի սաներից երեկ ելույթ են ունեցել Արթուր Բեսթը, Անդրեյ Գրիզլին եւ Ինտարս Բուսուլիսը։ Արթուրը կատարել է «Ուշ երեկոյան Սորենտոյում» երգը։

Լեոնիդ Ագուտինի որոշմամբ եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Արթուրը դուրս է մնացել նախագծից։ Պայքարը շարունակում է Ինտարսը (դիտել 3-րդ րոպեից)։



© NEWS.am STYLE