Հորոսկոպի 12 նշանների ապագան՝ 2015 թվականին. հայ աստղաբանի կանխատեսումները

09:01   15 դեկտեմբերի, 2014

2015 թվականն, ըստ Արեւելյան հորոսկոպի, Այծի տարի է:  Ամփոփելով տարին, մեզանից շատերը փորձում են պարզել, թե ինչպիսին է լինելու գալիք տարին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար NEWS.am STYLE-ը դիմել է մասնագետի օգնությանը: Մեզ հետ զրույցում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը կանխատեսեց, թե հորոսկոպի յուրաքանչյուր նշանի ինչ է սպասվում գալիք տարում՝ 2015 թվականին:

Աստղաբանը նշեց, որ նման կանխատեսումներ արվում են տարին մեկ անգամ, եւ հիմա ճիշտ ժամանակն է դրանցով հանրության հետ կիսվելու համար: Եվ այսպես, ներկայացնում ենք Գուրգեն Հովհաննիսյանի կանխատեսումները՝ հորոսկոպի բոլոր 12 նշանների համար:


Խոյեր 

Խոյերին մի փոքր ծանր տարի է սպասվում այն իմաստով, որ բավականին բարձր էնեգերտիկ լարվածություն  է լինելու նրանց մոտ, եւ հնարավոր է առողջական խնդիրներ առաջանան՝ զուտ էներգիայի կորստով պայմանավորված: Սակայն աստղերի կողմից, որպես կոմպենսացում, կտրվեն բարենպաստ պայմաններ,  որոնք կշտկեն նրանց էներգետիկ բացերը եւ առողջական խնդիրները:

Ցլեր

Ցլերի պարագայում ունենք հազվագյուտ բարեհաջող տարի, որը վերաբերում է ե’ւ ֆինանսական կողմին, ե’ւ կարիերային: Կարելի է ասել՝ բացահայտումների  տարի է լինելու՝ նոր աշխատանք, ուսում, կարիերա.  այն, ինչը վերաբերում է  նորին:  Փոփոխությունները, որոնց  Ցլերն այդքան երկար տարիներ սպասել են, կիրականանան այս տարի: Դրանց համար հիանալի պայմաններ կստեղծվեն:

Երկվորյակներ

Երկվորյակների համար տարին նույնպես առանձնահատուկ է եւ շատ բարեհաջող:  Խորհուրդ կտայի նրանց իրենց հիմնական ուշադրությունը դարձնել խոսքի վրա, զարգացնել խոսքի կարողությունը, հռետորական արվեստը, քանի որ խոսքի միջոցով Երկվորյակները կարող են անել ավելին, քան գործով։  Նրանք հակված են բարձրորակ աշխատանքի, իսկ այս տարի դրան գումարվում է նաեւ խոսքը, ինչի միջոցով կարող են ավելի հեշտ հասնել հաջողությունների:

 Խեցգետիններ

 Խեցգետինների համար շատ բարեհաջող տարի է, եւ այն կարծրացած, սառը իրավիճակը, որ նրանք ունեին վերջին 3-4 տարիներին, ինչպես նաեւ սթրեսային վիճակը, արդեն կոտրվում է:  Նրանց համար դա բնականոն ընթացք կունենա, եւ բավական լավ հնարավորություններ կստեղծվեն՝ արտահայտելու էներգետիկ ուժը:  Այդ առումով բավական ստացված եւ հագեցած տարի է սպավսում:

Առյուծներ

Առյուծների համար նույնպես տարին հաջողված է, եւ նրանք նույնպես շեշտը պետք է դնեն խոսքի, հռետորական կարողությունների զարգացման վրա: Արդարացված կլինեն ռիսկային քայլերը եւ կամքի հզոր արտահայտումը:

Կույսեր

2015-ին Կույսերը կարող են վերջնական որոշում կայացնել եւ կտրուկ փոխել իրենց կյանքը:  Դա կարող է վերաբերել այլ երկիր մեկնելուն, այլ՝ բարձր որակի կարիերայի ստեղծմանը, այսինքն՝ համարձակ գործունեությունը լրիվ արդարացված է: Կույսերն արդեն կուտակել են այն բոլոր կարողությունները, որոնք 2015-ին հնարավորինս լավ եւ վառ ձեւով կարտահայտվեն:

Կշեռքներ

Բոլոր 12 նշաններից միայն Կշեռքներն են, որոնց մասին կարող ենք ասել, որ լավագույն նշանի տարին է: Ռիսկային գործունեությունը,  բարեհաջող իրավիճակներից առավելագույն օգուտ քաղելու կարողությունը Կշեռքների հետ կլինի ամբողջ տարի: Տարին այնքան բարեհաջող է, որ ավելացնելու բան չունենք: Կշեռքներն իրենք ինտուիտիվ կզգան, թե ինչ հզոր եւ լավ տարի է սպասվում իրենց:

Կարիճներ

Կարիճներին մի փոքր բարդ տարի է սպասվում: Հիմնական զգուշացումը վերաբերում է  ճանապարհներին: Ճանապարհորդելիս խորհուրդ է տրվում, որ այն հնարավորինս արդարացված լինի, այսինքն՝ ուսում, խիստ անհրաժեշտ բիզնես ուղեւորություն եւ այլն: Հենց այնպես ճանապարհորդելը պետք է թողնել եւ ճանապարհ ընկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Հոգեբանական առումով ծանր իրավիճակներ կարող են առաջանալ, որոնցից հետո դուրս գալը դժվար կլինի:

Աղեղնավորներ

Աղեղնավորների պարագայում յուրահատուկ բարեհաջող տարի է սպասվում: Նրանք վերջին 5-6 տարիներին մեծ աշխատանք են տարել, որպեսզի կարողանան իրենց երջանկությունը կառուցել:  Նրանց մոտ սա յուրահատուկ ուղղությամբ է գնում: Այս տարի շատ ուժեղ արտահայտված է տղամարդկային էներեգիան, ինչն իր հերթին կարտահայտվի ամուր ընտանիքներ, նոր կապեր ստեղծելով, որոնք նույնպես կլինեն ամուր եւ երկարատեւ: Կարիերայում նույնպես շատ մեծ հաջողություններ կան.  աննախադեպ քիչ էներգիա ծախսելով՝մաքսիմալ հաջողությունների կհասնեք:

Այծեղջուրներ

Այծեղջուրների համար գալիք տարին ընտանիքի բարեկեցության, ամրացման, նոր հիմքերի ստեղծման տարի է: Քանի որ Այծեղջուրի եւ Այծի տոտեմը դինամիկ կերպով առնչվում են միմյանց հետ, հետեւաբար Այծեղջուրների  համար հազվագյուտ բարեհաջող տարի է, որի հիմքը դրվել է դեռ 2014 թվականից եւ գնալով ավելի բարեհաջող է դառնալու:

Ջրհոսներ

Ջրհոսներն այս տարի հնարավորություն կունենան շունչ քաշելու, քանի որ այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում նրանց կյանքում եւ որոնք բավականին երկարատեւ են, այս տարի մի փոքր դադար է տրվելու:  Այդ լավ եւ վատ փոփոխությունները, որոնք արագ- արագ առաջանում եւ անցնում էին, այս տարի ավելի կայուն հիմքի վրա կլինեն, սակայն դա տրվում է զուտ շունչ քաշելու համար: Տարվա ընթացքում լավ հնարավորություններ կլինեն բոլոր սխալները շտկելու համար: Մեծ պաշտպանվածություն կա, որից ցանկալի է, որ հնարավորինս օգուտ քաղեն բոլոր Ջրհոսները: Ճանապարհները խոստանում են լինել շատ բարենպաստ, այնպես որ՝ խորհուրդ կտայինք շատ ճամփորդել, տեղում չմնալ:

Ձկներ

Ձկներին հաջորդ տարի մի փոքր բարդություն է սպասվում անշարժ գույքի եւ տնտեսական, ֆինանսական հարցերի հետ կապված, որոնք կարող են շտկվել՝ մեծ աշխատանք տանելով: Շատ էներգիա կպահանջվի Ձկներից, բայց հաջողությունն ուղեկից կլինի նրանց:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE