Քորթնի Քարդաշյանը որդի է ունեցել

10:23   15 դեկտեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ Քորթնի Քադաշյանը, որդի է ունեցել, հայտնել է E! News-ը։ Նորածին փոքրիկը Քորթնիի երրորդ երեխան է։ Քորթնին իր ամուսնու՝ Սքոթ Դիսիքի հետ մեծացնում ու դաստիարակում են նաեւ իրենց 5-ամյա որդուն՝ Մեյսոնին եւ 2-ամյա դստերը՝ Պենլոպային։

Հատկանշական է, որ երեխան ծնվել է հենց Մեյսոնի ծննդյան օրը։

«Ես շատ եմ սիրում հղի լինել։ Ցանկանում եմ ասել, որ իմ մարմինն այդ շրջանում ինձ շատ դուր է գալիս։ Կարծում եմ, որ հղի կինը շատ գեղեցիկ տեսք ունի»,- հայտարարել է Քորթնին։



© NEWS.am STYLE