Ի՞նչ հագնել Ամանորի գիշերը. տարբերակներ՝ դիզայներ Անուշ Սահակյանից

13:46   15 դեկտեմբերի, 2014

Մի քանի օրից Ամանոր է, եւ արդեն ժամանակն է նախապատրաստվել տարվա ամենակարեւոր, գեղեցիկ ու հեքիաթային տոնին։ Հնուց եկած ավանդույթ է՝ Նոր տարին պետք է նոր զգեստով դիմավորել։ Այն, թե ինչ գույնի եւ ոճի զգեստներ է առաջարկում համաշխարհային նորաձեությունը, բազմիցս անդրադարձել ենք, սակայն 2015-ը դիմավորելու համար NEWS.am STYLE-ը որոշեց դիմել հայ երիտասարդ դիզայներներին եւ ներկայացնել նրանց առաջարկները։

Այս անգամ ներկայացնում ենք դիզայներ Անուշ Սահակյանին ու տոնական զգեստների նրա տարբերակները։

«2015-ին շատ արդիական են կապույտ եւ կանաչ գույները, այդ իսկ պատճառով ընտրել եմ կապույտ գույնի զգեստ, որը համսդրել ենք բյուրեղապակե քարերից պատրաստված վզնոցով, որն, ըստ իս, առավել ըդգծում է կերպարը։ Այս զգեստն այն կանանց եւ աղջիկների համար է, ովքեր սիրում են Ամանորը երեկոյան զգեստով դիմավորել»,-մեկնաբանեց իր զգեստը դիզայները։

«Երկրորդ զգեստն  ավելի նորաոճ, խենթ երիտասարդների համար է, ովքեր փորձում են տարբերվել եւ զգեստի միջոցով ավելի ընդգծել իրենց անհատականությունը։ Այստեղ նույնպես աքսեսուարի միջոցով ընդգծել ենք կերպարը»։ 


«Երրորդ զգեստն ավելի տարիքով, զուսպ կանանց համար է, ովքեր չեն սիրում շատ առանձնանալ զգեստի միջոցով»,-նշեց Անուշ Սահակյանը։

Անդրադառնալով իր առաջարկած վերջին՝ կարմիր զգեստին, դիզայներն ընդգծեց. «Կարծում եմ՝ նշանակություն չունի, թե ինչ գույն է նորաձեւ, կարմիրը միշտ է նորաձեւ, այդ իսկ պատճառով նման զգեստը շատ արդիական կլինի»։

«Թող բոլորը շատ լավ անցկացնեն իրենց Նոր տարին, թող բոլորի երազանքներն իրականանան։ Ուրախ դիմավորեք Ամանորը, որ ամբողջ տարին այդպես ուրախ անցնի»,-մեր ընթերցողներին բարեմաղթանք հղեց Անուշ Սահակյանը։



Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը

Մոդել՝ Անուշ Մինասյան



© NEWS.am STYLE