Միլա Յովովիչը ցանկանում է փոխել իր ազգանունը

15:37   15 դեկտեմբերի, 2014

Միլա Յովովիչը դիմել է դատարան, քանի որ հայտնի աստղը ցանկություն է հայտնել փոխել իր ազգանունն ու անձնագրի այլ տվյալները։ Ի դեպ, սա արդեն Միլայի երկրորդ հայցն է։ niagarathisweek.com-ը հայտնել է, որ առաջին անգամ էր, որ 38-ամյա դերասանուհին առաջին անգամ չէ, որ դժգոհում է իր ազգանունից։

Ավելի վաղ, նա իր ազգանվանն ավելացրել էր ամուսնու ազգանունը եւ դարձել Անդերսոն-Յովովիչ։ Սակայն սա նրան այնքան էլ դուր չի գալիս նրան, քանի որ դերասանուհին ցանկանում է փոխել ազգանվան դասավորությունը՝ դարձնելով այն Յովովիչ-Անդերսոն։

Ի դեպ, արեւմտյան ԶԼՄները դեռ չեն կարողանում հասկանալ նման փոփոխությունների պատճառը, բայց ենթադրում են, որ նա ցանկանում է նույն ազգանունն ունենալ, ինչպես իր դուստրը՝ Եվա Գաբոն, ով ծնվել է 2007թ-ին։ Նշենք, որ շատ շուտով նրանց ընտանիքում համալրում կլինի, քանի որ Միլա Յովովիչը հղի է։



© NEWS.am STYLE