Ինչպիսի՞ն է լինելու Կապույտ այծի տարին. կանխատեսում է հայ աստղաբանը

09:00   16 դեկտեմբերի, 2014

2015 թվականն, ըստ Արեւելյան հորոսկոպի, Այծի տարի է:  Ամփոփելով տարին, մեզանից շատերը փորձում են պարզել, թե ինչպիսին է լինելու գալիք տարին: Այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալու համար NEWS.am STYLE-ը դիմել է մասնագետի օգնությանը: Մեզ հետ զրույցում աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը բացահայտեց Այծի տարվա գաղտնիքներն ու առանձնահատկությունները։ 

Նրա խոսքով՝ 2015 թվականը Մարս մոլորակի տարին է։ 

«Տարին բարենպաստ է լինելու, քանի որ այն, այսպես ասած, նախապատրաստման տարի է հետագա՝ 2016, 2017 եւ 2018 թվականների համար, որոնք խոստանում են լինել բավական ծանր այն առումով, որ աննախադեպ փոփոխություններ են լինելու։ 2015 թվականին ամբողջ մարդկությանը տրվում է նախապատրաստվելու, ուժերը մոբիլիզացնելու հնարավորություն»,-նշեց նա՝ հավելելով, որ Մարսի անմիջական ազդցեության տակ գտնվում են Կարիճները եւ Խոյերը, ուստի նրանց համար 2015-ը մի փոքր բարդ տարի է լինելու։

Խոսելով տարվա ընթացքում սպասվող փոփոխությունների, իրադարձությունների մասին, աստղաբանը նշեց. «Մարսը հանդիսանում է բոլոր տեսակի էներգիաների կրողը։ Դա վերաբերում է նաեւ կամքի ուժի բոլոր դրսեւորումներին, հետեւաբար սպորտի, արվեստի բնագավառում այս առումով հետաքրքիր իրադարձություններ կլինեն։ Կարելի է ասել, որ սպորտային լարվածությունն իր գագաթնակետին կհասնի։ Տարվա ընդհանուր, գլոբալ հրահանգն այն է, որ հնարավորինս շատ էներգիա ստեղծվի»,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ սպորտի եւ մշակութային կյանքում մենք կարող ենք գրանցել աննախադեպ հաջողություններ, որը կապված է կամքի դրսեւորման հետ։

Ըստ աստղաբանի՝ 2015 թվականն ու իր տոտեմը՝ Կապույտ այծի տարին, մեկնարկում է փետրվարի 19-ին։ Դա կապված է նորալուսնի հետ։ «Լուսինն այդ շրջանում լինելու է Ջրհոս նշանի ներքո, ինչը բավականին հետաքրքիր եւ խոստումնալից է։  Փետրվարի 19-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում մենք ունենք հետաքրքիր, լավ շրջան, երբ կարելի է կտրուկ փոփոխություններ անել։ Դա վերաբերում յուրաքանչյուր ոլորտի՝ ե’ւ քաղաքական, ե’ւ անհատի կյանքին։ Այս շրջանում ավելի արդարցված եւ խոստումնալից են լինելու այդ փոփոխությունները»,-ասաց Գ. Հովհաննիսյանը։

Աստղաբանը նաեւ առանձնացրեց տարվա երեք շրջան՝  21 երրորդ ամիս -19 չորրորդ ամիս, երբ արեւը կլինի Խոյ նշանի տակ,  24 տասներորդ ամիս -22 տասնմեկերորդ ամիս, երբ արեը կլինի Կարիճ նշանի տակ եւ Ձկների շրջան՝ 19 երկրորդ ամիս -20 երրորդ ամիս։  «Տարվա մեջ այս երեք շրջանները շատ հետաքրքիր են լինելու, սակայն պետք է նաեւ զգույշ լինել, քանի որ վտանգները նույնպես շատ կլինեն»,-եզրափակեց նա։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE