Ինչպես մանդարինով մուրաբա պատրաստել

19:16   20 դեկտեմբերի, 2014

Ձմռանը նույնպես կարելի է մուրաբաներ ու ջեմեր պատրաստել: Առաջարկում ենք եփել շատ համեղ, օգտակար եւ վառ գույն ունեցող մուրաբա՝ պատրաստված մանդարինով:

Մանդարինով մուրաբան մատուցում են բլիթների, բուտերբրոդների, թխվածքների, տորթեր եւ աղանդերի շատ այլ տեսակների հետ, ինչը յուրահատուկ համ ու բույր է հաղորդում դրանց:

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է 700գր. շաքարավազ եւ երկու բաժակ ջուր:

Պատրաստման եղանակը.

Մանդարինի կեղեւը հեռացնում եք եւ բոլոր կտորներով առանձնացնում: Մեկ ուրիշ ափսեի մեջ շաքարավազով եւ ջրով օշարակ եք պատրաստում եւ եռացնում: Մանդարինի առանձնացված կտորները տեղադրում եք օշարակի մեջ եւ եփում մոտ երեք րոպե: Այնուհետեւ ստացված զանգվածն անհրաժեշտ է թողնել մոտ մեկ ժամ եւ հետո օշարակը առանձնացնում եք եւ կրկին եռացնում: Եռացնելուց հետո ավելացնում եք մանդարինի կտորները: Հաջորդ քայլով անհրաժեշտ է մի քիչ մանդարինի կեղեւ մանրացնել եւ երրորդ անգամ եռացնել 10 րոպե, բայց այս անգամ մանդարինի կտորների հետ լցնում եք նաեւ կեղեւը:

Ի դեպ, պատրաստման ընթացքում կարելի է նաեւ դարչինի փայտիկ ավելացնել, սակայն երբ մուրաբան պատրաստ կլինի, պահածոյացնելուց առաջ փայտիկը պետք է անպայման հանել:

Ահա եւ վերջ, մուրաբան պատրաստ է. կարելի է պահածոյացնել ստերիլ բանկաների մեջ:

 

 

Աղբյուրը՝ iamcook.ru



© NEWS.am STYLE