Ինչպես ներկել եղունգները «Կոնֆետտի» տեխնիկայով

20:20   20 դեկտեմբերի, 2014

Եթե ձեր եղունգները ներկեք «Կոնֆետտի» տեխնիկայով, ապա այդպես դրանք կնմանվեն գրաֆիտիի։ Վառ եղունգները կարող են ոչ միայն հուշել ձեր նորաձեւ ու արդիական լինելու մասին, այլեւ գրավել հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը։ Առաջարկում ենք եղունգները պայծառ գույներով ներկելու համար մի մեթոդ. պետք է դիմել «Կոնֆետտի» տեխնիկայի օգնությանը։

Այսպիսով, սկսենք. առաջին հերթին անհրաժեշտ է մաքրել հին մանիկյուրը եւ սովորական լաք քսել։ Այնուհետեւ եղունգներին քսել այն հիմնական գույնը, որը ցանկանում եք առավել շեշտադրված լինի կամ համադրվում է ձեր հագուստներին. սակայն կատարյալ կլինի եթե վերցնեք բեժի կամ խամրած վարդագույնի երանգները։

Երբ հիմնական գույնից հետո պետք է քսել կաթիլները։ Համոզվեք, որ եղունգի մանիկյուրն ու լաքը լավ չորացել են։ Ատամի փայտիկի օգնությամբ սկզբում կարելի է վերցնել կապույտ գույնը եւ քաոսային ձեւով կաթեցնել յուրաքանչյուր մատի եղունգի վրա։ Դրանից հետո նույն գործողությունը կատարում եք նաեւ կարմիր լաքով,  եւ շարունակում բոլոր այն գույներով, որոնք ցանկանում եք։ Նշում՝ ամեն գույնը փոխելու ժամանակ, պետք է նոր փայտիկ վերցնել։

Երբ բոլոր կաթիլներն արված կլինեն ու արդեն մանիկյուրը չորացած կլինի, եւս մեկ անգամ պետք է լաք քսել՝ մատնահարդարումն ավելի գեղեցիկ ու կոկիկ դարձնելու համար։

 

 

Աղբյուրը՝ Otvetin



© NEWS.am STYLE