50-ամյա Մոնիկա Բելուչին՝ Vanity Fair-ի համար

11:30   16 դեկտեմբերի, 2014

50-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է Vanity Fair-ի նոր դեմքը։

Մոնիկան, ով իր դերակատարումն է ունենալու գործակալ 007-ի մասին նկարահանվող նոր ֆիլմում, ֆոտոշարքում ներկայացել է սեքսուալ հագուստներով։

NEWS.am STYLE–ն արդեն տեղեկացրել է, որ Pinewood կինոստուդիայում հայտարարել են 007 գործակալի մասին պատմող նոր, թվով 24-րդ ֆիլմի անվանումը եւ դերասանական կազմը։

«Սպեկտր» անվամբ նոր ֆիլմը նկարահանվելու է Լոնդոնում, Մեքսիկայում, Մարոկկոյում եւ Հռոմում։ Ֆիլմում խաղալու են Ռեյֆ Ֆայնսը, Բեն Ուիշոուն Նաոմի Հարիսը, Մոնիկա Բելուչին եւ Քրիստոֆ Վալց եւ իհարկե, Դենիել Քրեյգը։ Հայտնի աստղերը ֆիլմի անվանումը հրապարակվելուց հետո, միասին լուսանկարվել են։

 

Աղբյուրը՝ swide.com



© NEWS.am STYLE