«Գիշերը թանգարանում-3». Բեն Սթիլերն ու այլ աստղեր՝ ֆիլմի պրեմիերային

13:44   16 դեկտեմբերի, 2014

Երեք օր առաջ Նյու Յորքում տեղի է ունեցել Շոն Լեւիի «Գիշերը թանգարանում- 3. Գերեզմանի գաղտնիքը» (Night at the Museum: Secret of the Tomb) ֆիլմի պրեմիերան, իսկ այսօր հերթն արդեն Լոնդոնինն է։

Կարմիր գորգով սկզբում անցել են գլխավոր դերակատարներ Բեն Սթիլերն ու Օուեն Ուիլսոնը։

Բեն Սթիլերն այս կարեւոր իրադարձությանը եկել էր կնոջ՝ Քրիստին Թեյլորի ուղեկցությամբ։ Բացի ֆիլմի դերասանական կազմից, պրեմիերային ներկա են եղել նաեւ Բեն Քինգսլին, Ռեբել Ուիլսոնը եւ Ռիքի Ջերվեյսը։

Ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 8-ին։

Բեն Սթիլեր եւ Քրիստին Թեյլոր


Օուեն Ուիլսոն


Մեյսի Ուիլյամս


Բեն Քինգսլի


Ռեբել Ուիլսոն


Ռիքի Ջերվեյս


Մեգի Ուեսթոն եւ Թերի Գիլիամ 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE